Քաղաքական

Սպիտակ տան մեկնաբանությունը՝ Հայոց ցեղասպանության մասին Թրամփի հայտարարության մասին

Սպիտակ տունը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի խոսքով՝ Թրամփի ուղերձը համապատասխանում էր նախորդ վարչակազմերի հայտարարություններին։

«Նախորդ վարչակազմերը օգտագործել են նույն ձեւակերպումները։ Եթե դուք ուսումնասիրեք նախագահներ Օբամայի ու Բուշի, նաեւ նրանց նախորդների ուղերձները, կտեսնեք, որ նախագահ Թրամփը այդ հարցում հետեւողական է եղել»,- ասել է Սփայսերը, պատասխանելով հարցին, թե ինչու Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը՝ խոսելով 1915-ի իրադարձությունների մասին։

Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, նախագահի ավանդական ուղերձում խուսափել է օգտագործել «ցեղասպանություն» տերմինը՝ սահմանափակվելով «Մեծ եղեռն» եզրույթով։

Ցուցադրել ավելի
Back to top button