

Սահմանադրական դատարանն այսօր սկսել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննությունը: Վաղ առավոտից , ողջ օրվա ընթացքում դատարանի 9 անդամնեորը հասցրել են լսել միայն դիմող կողմի հիմնավորումներն ու փաստարկները: Դրանք նախ ներկայացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ապա ՝ «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և փաստաբան վահե Գրիգորյանը: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով դաշինքը փորձում է հիմնավորել , որ ապրիլի 2-ին քվեարկությունը եղել է ուղղորդված և վերահսկվող, իսկ խախտումներն ազդել են ընտրությունների արդյուքների վրա:
«2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո ես այս նույն դահլիճում ներկայացնում էի ՀԱԿ դաշինքի դիմումը ընտրությունների արդյուքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: 5 տարի անց նորից այս դահլիճում ենք , նույնաբովանդակ հարցով»:
2003-ից ի վեր խորհրդարանական բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են Սահամանադրական դատարանում: ՍԴ բոլոր որոշումներն անփոփոխ են թողել ԿԸՀ արձանագրած արդյունքները: Սա Կոնգրես-ՀԺԿ դաշինքին չի խանգարել այս անգամ ևս դիմել Սահամանդարական դատարան և վիճարկել ԿԸՀ արդյուքներն ամփոփող որոշումը:
Ավելի քան 500 էջ ծավալ ունեցող դիմումով դաշինքը փորձում է հիմնավորել, որ ապրիլի 2-ին ուղղորդված և վերահսկվող քվեարկությունը համակարգված բնույթ է ունեցել , խախտվել է գաղտնիության սկզբունքը, չարաշահվել է վարչական ռեսուրսը: Դաշինքի հիմանավորումներ ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական հարթություններում են: Քաղաքական գնահատականներին առնչությամբ նիստի հենց սկզբում վերապահում ուներ ՍԴ նախագահը:
«Սա պառլամենտի նիստ չէ, որ քաղաքական ելույթ ունենաք : Աշխատեք կոնկրետ խոսել, ոչ թե քաղաքական ելույթ ունենալ, այլ հիմնավորել դիմումը, թե ինչու ԿԸՀ-ն պետք է կայացներ այլ որոշում, քան կայացրել է»:
Դիմող կողմի երկրորդ զեկույցը փաստաբան Տիգրան Եգորյանինն էր: Նա խոսեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության տարբեր միջոցների մասին ՝ ընտրակաշառքից մինչև սպառնալիքներ: Ասաց, որ բազմաթիվ փաստեր ներկայացնելով փորձում են հիմնավորել այդ ազդեցության համակարգված, շղթայական բնույթը:
Զեկույցը գերմանրամասն էր. Եգորյանը խոսեց մի քանի ժամ և ներկայացրեց խախտումները տեղամաս առ տեղամաս, ոլոր առ ոլորտ: Զեկույցի հիքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, դաշինքի վստահված անձանց, հանձնաժողովի անդամների կողմից արձանագրված խախտումներ են , նաև մամուլի հրապարակումները:
Պատասխանող կողմի՝ ԿԸՀ նախագահի և անդամների հակափաստարկները Սահմանադրական դատարանը կլսի վաղը, հետո կողմերից պարզաբանումներ կսատնա հետաքրքող հարցերի վերաբերյալ, ապա որոշում կկայացնի: Ի դեպ , որոշումից մեծ ակնակլիքներն չունի հենց դիմող կողմը: Լևոն Զուրաբյանը մեզ հետո զրույցում անկեղծորեն նկատեց՝ միամիտ չեն, մեծ ակնկալիքներ չունեն:
ՍԴ-ն դիմումի քննությունը կշարունակի վաղը: Թե երբ որոշում կկայացնի դեռ պարզ չէ, բայց հստակ է, որ այդ որոշումը պետք է կայացվվի մինչև ապրիլի 29-ը:«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը մուտքագրվել է ապրիլի 14-ին, դրա քննության համար օրենսդրությունը 15 օրյա ժամկետ է նախատեսում , ինչն էլ նշանակում է, որ վերջնաժամկետը ապրիլի 29-ն է: