Միջազգային

Ֆրանսիայի նախագահի ընտրություններ․ Մաքրոնը առաջատարն է

«Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մաքրոնը և «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջ են անցել մրցակիցներից և պաշտոնի համար կպայքարեն 2-րդ փուլում: Ներքին գործերի նախարարության հրապարակած՝ ապրիլի 23-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքների համաձայն, Մաքրոնը ստացել է ձայների 23.75%-ը, իսկ Լը Պենը՝ 21.53%, Reuters-ին հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ նախագահի պաշտոնին հավակնող 2 թեկնածուն 2 շաբաթ անց՝ մայիսի 7-ին, մրցելու են ընտրությունների 2-րդ փուլում:

Մինչդեռ մրցապայքարի մյուս մասնակիցները՝ Ֆրանսուա Ֆիյոնն ու Ժան-Լյուկ Մելանշոնը, հավաքել են ձայների 19.91 և համապատասխանաբար՝ 19.64%-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button