Հասարակություն
Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի


Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը հավաքական օր է. այս օրն ամբողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ժամանակակից աշխարհում ժամանակից դառնալ ձգտող Թուրքիան, այնուհանդերձ, ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և վարում է այդ պատմական անհերքելի իրողության կատաղի մերժողականության քաղաքական կուրս՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ: 20-րդ դարասկզբին թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ՝ հայերի անվտանգության ապահովման նպատակով»: Այսօր ևս, ավանդույթի համաձայն, հայաստանյան պետական այրերը, քաղաքական գործիչներն ու ոչ միայն Ծիծեռնակաբերդի բարձունքում են եղել: