ԿարևորՀասարակություն

Հայտնի են 2017թ. #AuroraPrize-ի հավակնորդները

լրացված 18.11-ին

«Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ներկայացրեցին #AuroraPrize մրցանակի հինգ հավակնորդին. վերջիններիս ընտրել է միջազգային հանձնաժողովը:

Մրցանակի հավակնորդների թվում են Սոմալիից մարդու իրավունքների պաշտպաններ մայր և դուստր Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին՝ Աֆղանստանից, որը զբաղվում է աղջիկ երեխաների կրթության իրավունքի պաշտպանությամբ, մասնագիտությամբ բժիշկ Մուհամեդ Դարվիշը, որը Սիրիայում օգնություն է տրամադրում պատերազմից տուժածներին, Դենիս Մուկվեգեն. վերջինս աջակցում է պատերազմի ժամանակ բռնաբարության ենթարկված կանանց։

Հնգյակում ներառվել է նաև Թոմ Քաթինան, որը տարիներ շարունակ միակ վիրաբույժն է Սոմալիի Նուբա լեռներում: Նա տարեկավ ավելի քան 1000 վիրահատություն է իրականացնում:

Մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի մայիսի 28-ին Երևանում:
Ցուցադրել ավելի
Back to top button