Հասարակություն

Եղեռնի ճանապարհը՝ թանգարանի ցուցասրահներով


Ի՞նչ են զգացել մեր նախնիներն օրինակ՝ Դեր Զորի անապատը հաղթահարելիս կամ Արեւմտյան Հայաստանի այլ տարածքներից տեղահանվելիս: Հայոց ցեղասպանության ինստիտուտ- թանգարանի հիմնանորոգումից հետո նորովի ներկայացված ցուցադրությունների շնորհիվ ամեն ինչ արվել է փոխանցելու համապատասխան մթնոլորտը: Այն ժամերի ու րոպեների ընթացքում, որ թանգարանի այցելուներն անցնում են 2500 քառակուսի մետրից ավելի տարածքը, հետեւում են նույն այն ճանապարհով, որով անցել են մեր նախնիները՝ մահից դեպի փրկություն ճանապարհը: Ու թանգարանը մեզ պատմական այդ շրջանն է տեղափոխում տեսանյութերով, սլայդերով, վերապրածների տարբեր ձայնագրություն-հիշողություններով: 1995 թվականին հիմնված թանգարան- ինստիտուտը հիմնանորոգվեց եւ այցելուների առաջ դռները վերաբացեց 2015-ին: Այսօր արդեն այցելությունն այս թանգարան ընդգրկված է զբոսաշրջիկների էքսկուրսիաներում եւ բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնյաների այցելությունների ծրագրում:

 

Back to top button