ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամունտի վստահության քվեարկություն


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները պահանջում են կառույցի ղեկավարի հրաժարականը: Այս աննախադեպ իրավիճակով է այսօր մեկնարկել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: ԵԽԽՎ գխավոր քարտուղարի գործողություններից դժգոհության հերթական առիթը վերջերս Սիրիա կատարած այցելությունն է: Այն եվրապատվիրակների շրջանում միանշանակ չի ընկալվել և դարձել է խիստ քննադատության առարկա: ԵԺԿ խմբակցության ղեկավար Ակսել Ֆիշերն իր անունից նախաձեռնել է բանաձևի նախագիծ, որն ուղղված է Ագրամունտի քայլերի դատապարտմանը:
Այսօր նիստի մեկնարկին ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը թեև ներողություն է խնդրել Սիրիա այցելելու ու Ասադի կողքին կանգնելու համար, բայց դա պատգամավորներին չի բավարարել: Նրանք պահանջել են չանցնել օրակարգի մյուս հարցերին, քանի դեռ վստահության քվեարկություն կազմակերպելու հարցւ որոշակիացված չէ: Նիստն այս պահին ընդմիջվել է:
Այսօր մեկնարկած նստաշրջանի կենտրոնական հարցերից մեկը «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» զեկույցի քննարկումն է: Մոնիտորինգի հանձնաժողովը մտահոգված է այդ երկրում արտակարգ իրավիճակի շարունակման, խորհրդարանականների ու լրագրողների ձերբակալման, խոսքի ու ԶԼՄ-ների ազատության սահմանափակման դեպքերով և
ԵԽԽՎ-ին առաջարկվում է Թուրքիային հետմոնիտորինգային ընթացակարգից վերադարձնել մոնիտորինգային ընթացակարգ։
Նախատեսվում է նաև, որ ԵԽԽՎ այս նստաշրջանում ելույթ կունենան Իսպանիայի թագավորն ու Հունաստանի նախագահը։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը կներկայացնի 2016թ․ տարեկան զեկույցը։ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կպատասխանի խորհրդարանականների հարցերին։