ՀասարակությունՑեղասպանություն 100

Ջենիֆեր Լոպեսը միացել է «Խոստում» ֆիլմի արշավին

Ամերիկյան հայտնի երգչուհի, դերասանուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսը համալրել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմի #պահիրխոստումը (#keepthepromise) արշավին միացած արևմտյան աստղերի շարքը՝ բարձրաձայնելով մարդու իրավունքների պաշտպանության, փախստականներին ու երեխաներին օգնելու անհրաժեշտության մասին:

Լոպեսը նշել է. «Մենք բոլորս էլ պետք է մտածենք մարդու իրավունքների պաշտպանության, փախստականներին ու երեխաներին օգնելու մասին: Ես Ջեյ Լոն եմ, ու երդվում եմ պահել խոստումս»:

Հավելենք, որ #պահիրխոստումն արշավին միացել են Ռայան Գոսլինգը, Էլթոն Ջոնը, Սիլվեստր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Լեոնարդո Դի Կապրիոն և այլ հայտնիներ:

Back to top button