Հանդիպում- քննարկում բնապահպանության նախարարությունում՝ նախարար Արծվիկ Մինասյանի ու բնության ներկա վիճակով մտահոգ քաղաքացիների հետ: Ոլորտի պատասխանատուն այսօր բավականին երկար ժամանակ է անցկացրել երիտասարդների հետ, լսել նրանց մտահոգությունները: Դրանց մի մասը փարատել, որոշ դեպքերում նաև առաջարկներ է արել։ Մտահոգող հարցերից մեկը Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող Գոշի լճի ճակատագիրն է: