Սպորտ
Արթուր Աբրահամի մենամարտը՝ այսօր


Ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կկայանա հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցն է 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին:
Ապրիլի 21-ին Էրֆուտում տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Ռոբին Կրասնիկիինը՝ 75.6 կգ:
Բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում (ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը):