Սպորտ
Grenke Chess Classic. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել


Grenke Chess Classic մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել. նրա մրցակիցն էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը:
Այս տուրում առաջին հաղթանակը տոնել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հոու Յիֆան – Մաթիաս Բլուբաում և Ֆաբիանո Կարուանա – Մաքսիմ Վաշիե-Լագրավ պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:
5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 4 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Հոու Յիֆանը, Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան Արոնյանին զիջում են 1-ական միավորով: Արկադի Նայդիչն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը վաստակել են 2.5-ական միավոր, իսկ Մաթիաս Բլուբաումը և Գեորգ Մեյերը 1-ական միավորով եզրափակում են աղյուսակը: