Քաղաքապետի ընտրությունները՝ ըստ սոցիոլոգի


Այսօր մեկնարկում է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն որ, համապետական ընտրությունների ժամանակ ի սկզբանե կանխորոշված չէր, թե՞ որ քաղաքական ուժերը ներկայացաված կլինեն խորհրդարանում, ավագանու ընտրությունների պարագայում տեսանելի է անգամ՝ իրավական տեսանկյունից: Մասնակից 3 քաղաքական ուժերը՝ «Հանրապետական», «Երկիր Ծիրանի» կուսակցությունները եւ «Ելք» դաշինքը, ըստ ԸՕ-ի 141 հոդվածի, մաս կազմեն մայրաքաղաքի կառավարման գործընթացին, քանի որ եթե ընտրություններին մասնակցում է 3 ուժ, ապա չի գործում կուսակցության դեպքում 6, դաշինքի դեպքում` 8 տոկոսի անցողիկ շեմը, եւ մանդատների բաշխումը տեղի է ունենում այս երեք ուժերի միջեւ՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի համամասնությամբ: Այսինքն՝ ավագանու ընտրությունների պարագայում շեշտադրումը կլինի ոչ թե ուժերի ընտրության վրա, այլ թե՞ որը որքան տեղ կզբաղեցնի: Քաղաքագիտական վերլուծությունները եւ վարկանիշային ցուցանիշերը, քաղաքապետի թեկանածուի եւ տոկոսային հարաբերակցության վերաբերյալ գրեթե մեկ ուժի օգտին են: