Նոր ծրագրերից մինչեւ ՀԱՊԿ գլխովոր քարտողարի նշանակում. Վիգեն Սարգսյանի ասուլիսը


Բայց մինչ իր երջանիկ լինելու գաղտնիքը բացահայտելը՝ նախարարը մանրամասն խոսում է ծրագրերի մասին, որոնք պատրաստվում են կյանքի կոչել՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներից հետո: Այսպիսով՝ առաջին` «Ես եմ» ծրագրի վերաբերյալ Վիգեն Սարգսյանը մանրամասնում է, հարցը առաջնագծի ծառայությունը ընդհանուր ծառայությունից առանձնացնելն է եւ առաջինի առավելություններն ընդգծելը:
Հիշեցենք, որ, ըստ այդ ծրագրի, այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու նոր տեսակի` ժամկետային պայմանագրային ծառայության: Այն կտևի 3 տարի, որից հետո զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրվածը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում` մատչելի բնակարան, մինի-ֆերմա ՝գյուղաբնակ զինծառայողների համար և ուսման վարձի փոխհատուցում: Լրագրողի դիտարկմանը արդյո՞ք այս նախագծի հիմնական շահառուները չեն դառնա դարձյալ սոցիալապես անապահով ընտանիքի անդամները ու դարձյալ առաջնագծում չեն ծառայի օլիգարխի երեխաները, նախարարի պատասխանը հետևյալն էր:
«Ես չեմ տիրապետում թվերի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում, մի պարզ պատճառով, որ մենք չունենք օլիգարխ հասկացության իրավական ձեւակերպում, որպեսզի զորակոչի ժամանակ կարողանամ հասկանալ ես օլիգարխւ երեխա եմ զորակոչել, թե ուղղակի գործարարի»:
Հաջորդը «Պատիվ ունեմ» ծրագրին է՝ ուսանողների համար։ Համաձայն նախագծի` բուհերի շրջանավարտներին առաջարկվում է ծառայության անցնել որպես սպա՝ աշխատավարձով, բայց ոչ թե 2, այլ՝ 3 տարի: Շրջանավարտները պետք է համապատասխանեն ֆիզիկական պատրաստվածության ու առաջադիմության պահանջներին:
Հետո անդրադարձ եղավ «1000 դրամ»- ների նախագծով փոխհատուցում տրամադրվելու գործընթացին, ասաց, որ 2 զոհվածի ընտանիքի արդեն այն տրամադրվել է, իսկ եկող շաբաթ ևս 2-3 ընտանիք կստանա փոխհատուցում: Ի դեպ՝ նախարարը բոլորին կոչ արեց մտել 1000 plus.am կայք, որտեղ ներկայացված է, թե ով որքան գումար է փոխանցել և՛ պարտադիր, և՛ կամավոր սկզբունքով:
Նշենք, որ փոխհատուցումների ձգձգումը Վիգեն Սարգսյանը կապում է իրավական գործընթացների հետ, քանի որ օրենքը հստակ սահմանում է, թե որ դեպքում է այդ փոխհատուցումը հասնում տվյալ զոհվածի ընտանիքին կամ հաշմանդամություն ստացած զինծառայողին: Քանի որ զոհվելու դեպքերի հետ կապված հարուցվում են քրեական գործեր՝ տարբեր հիմքերով, ապա մինչև քրեական գործը չավարտվի, պաշտպանության նախարարությունը չի կարող փոխհատուցման որոշում կայացնել:
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հանձնարարականին՝ որ պետք է «անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար»։ Ասաց, որ հանձնառու են մինչև 2019 թվականի ավարտն ամբողջությամբ լուծելու խնդիրը:
Եվ վերջում՝ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակելու մասին։ Վիգեն Սարգսյանն ասում է, որ Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղար ունենալն որքան խնդրի լուծում է, նույնքան էլ կարող է խնդիրը բարդացնել։ Ասածը հասկանալի դարձնելու համար՝ հիշեցրեց նախկին գլխավոր քարտուղարի Նիկոլայ Բորդյուժայի՝ հայտնի հայտարարությունը, որտեղ հստակ նշված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունը։
«Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը որպես Ռուսաստանի քաղաքացի գլխավոր քարտուղար այլ քաշ, ընկալում ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի որևէ պոտենցիալ հայտարարությունը: Հասկանալի է, որ շատերի համար ընկալումը լինելու է՝ Հայաստանի քաղաքացի է, բա ինչ պետք է ասեր: Թեև ինքը որպես Հայաստանի քաղաքացի չէ այդ պաշտոնում, միջազգային պաշտոնյա է, ունի իր սահմանափակումները, կարգավորումները, դիրքորոշում հայտնելու մեխանիզմները, երբ որ մինչև դիրքորոշում հայտնելը որոշակի համաձայնեցում է իրականացնում անդամ երկրների հետ»:
Նախարարը նշեց, որ շարունակելու են աշխատել ՀԱՊԿ ամրապնդման ուղղությամբ, քանի որ այն մեծ խնդիրներ լուծող կառույց է։