ԿարևորՀասարակություն

ՄԻ պաշտպանը քննադատում է իրավապահներին եւ ընդունում իրեն ուղղված քննադատությունը


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր արտահերթ զեկույց է հրապարակել 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ: Այսքան ուշ դրանց անդրադառնալն օմդուդսմենը բացատրել է իրադարձությունների հանգամանալի  ուսումնասիրությամբ: Պաշտպանն արձանարգում է, որ  հուլիսյան 15 լարված օրերի ընթացքում իրավունքների զանգվածային խախտումներ են արձանագրվել:  Ըստ Արման Թաթոյանի՝ կարևոր է ոչ միայն օրենքի պահանջները խախտած ոստիկանների պատասխանատվության, այլ նաև վերապատրաստման հարցը: Պաշտպանը կարծում է, որ իրավապահները քաղաքացիների հետ շփման հատուկ դասընթացների կարիք ունեն: Այդ առաջարկը որպես առաջնային տեղ է գտել զեկույցում, որի ներկայացումն, ի դեպ, ուղեկցվել է միջադեպով:

 

 

Այս իրավիճակը  2016-ի հուլիսի 29-ին  Սարի թաղում էր: Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման 15 օրերի ընթացքում  լարվածությունը գագաթնակետին, ըստ  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի,  հասավ հենց Սարի թաղում ոստիկանների և քաղաքացիների բախման ժամանակ:  Պաշտպանի գնահատմամբ՝ կոպտորեն խախտվեցին  հավաքի մասնակիցների իրավունքները, իրավապահները անհամաչափ ուժ կիարռեցին:

« Թեև ոստիկանությունն ունի հատուկ միջոցներ կիրառելու իրավունք, բայց այն եղանակը, որով դրանք գործադրվեց հուլիսի 29-ին,  անթույլատրելի էր և անհամաչափ»:

Այս գնահատականը տեղ է գտել հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ օմբուդսմենի արտահերթ զեկույցում: Ավելի քան 8 ամիս պաշտպանի գրասենյակն սումնասիրել է ՊՊԾ գնդի գրավման 15 օրերի լարված իրավիճակն ու ներկայացրել 60 էջանոց զեկույցում:  Արման Թաթոյանը հատուկ ընդգծում է , որ զեկույցը չի գնահատում ՊՊԾ զինված խմբի անդամների գործողությունները, ինչպես նաև իրավապահների՝ նրանց զինաթափելուն ուղղված միջոցառումները: Ուշադրության կենտրոնում այդ օրերին տեղի ունեցած հավաքների ժամանակ հիմնարար ազատությունների և իրավունքների խախտման դեպքերն են:

Մոտ 500 քաղաքացի այդ օրերին բերման է ենթարկվել: Ըստ պաշտպանի ՝բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ բերման են ենթարկվել ՝ առանց որևէ պարզաբանման, պատահականության սկզբուքնով, նրանց մի մասը բռնության է ենթարկվել, իրավունքները խախտվել են նաև ոստիկանության բաժանմունքներում:

 

Ի դեպ,  նկատի ունենալով  արձանագրված խախտումների զանգվածային բնույթը,   պաշտպանն այս ընթացքում  դիմել է ոչ միայն տարբեր պետական կառույցների, այլ  նաև  Սահմանադրական դատարան` վիճարկելով այն բոլոր օրենսդրական կարգավորումները, որոնցից  բխել են խախտումները: Խոսքն, օրինակ, անձին ազատությունից զրկելու հիմքերը չներկայացնելու, նրա իրավունքներն ու պարտականությունները չպարզաբանելու, փաստաբանի և բժշկի մուտքը ոստիկանության բաժին չթույլատրելու և այլ հարցերի մասին է:  ՍԴ-ն արձանագրել է, որ ձևավորվել է ոչ իրավաչափ պրակտիկա, որը  երկրում սահմանադրական օրինականությանն ուղղված լուրջ սպառնալիք է:

«Այս որոշմամբ ՍԴ-ն հաստատել է մեր բոլոր մտահոգությունները և հաստատել, որ իրավիճակից բխող կոնկրետ քայլեր են անհարժեշտ»:

Պաշտպանը կարծում է, որ  զեկույցը կանխարգելիչ բնույթ կունենա  և դրա վերլուծությունը թույլ կտա խուսափել  նման իրավիճակների կրկնությունից:

Այս առումով օմբուդսմենը նաև առաջարկներ է ներկայացնում ՝ օրինակ կարծում է, որ ոստիակնները վերապատրաստման, հատուկ դասընթացների կարիք ունեն:

 

Օմբուդսմնեը կարևոր է համարում նաև  հակաօրինական գործողություններ թույլ տված իրավապահներին պատասխանատվության ենթրակելը:

«Եթե պատասխանատվության ենթարկված ոստիկաններ չլինեն, վտանգը մեծ է, որ այլ խախտումներ էլ կլինեն հետագայում»:

Ի դեպ, զեկույցի ներկայացումն ուղեկցվեց միջադեպով: Այն ընթացքում, երբ Արման Թաթոյանը մանրամասնորեն նրակայցնում էր զեկույցը, սրահ մտավ 2 երիտասարդ: Նրանք   մի քանի նկար փակցրեցին օմբուդսմենի սեղանին և մի մակագրություն՝ ՀՀԿ իրավուքների  պաշտպան: Դրանք արագ հեռացվեցին, իսկ պաշտպանը ասուլիսի ժամանակ որևէ կերպ չարձագանքեց միջադեպին: Ավելի ուշ հայտարարություն տարածվեց, որում Արման Թաթոյանը նշում է, որ պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ: Օմբուդսմենը սա նորմալ երևույթ է համարում և հայտարարության մեջ հատուկ ընդգծում է՝ ուղղախոսությունն ավելի թանկ է, քան պոպուլիզմը:

Back to top button