Միջազգային

Եվրախորհրդարանի ղեկավարը հայտնել է Brexit-ի չեղարկման հնարավորության մասին

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացին կարելի է տալ հետադարձ ընթացք, եթե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում բրիտանացիները նոր կառավարություն ընտրեն։

«Եթե Մեծ Բրիտանիան ընտրություններից հետո ցանկանա հետ կանչել (Հոդված 50-ը), ընթացակարգը շատ պարզ կլինի: Եթե Մեծ Բրիտանիան ցանկացա մնալ, դա կլինի ի օգուտ բոլորի։ Ես շատ ուրախ կլինեմ»,-Guardian-ի հետ հարցազրույցում ասել է պաշտոնյան։

Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանն աջակցել էր վարչապետ Թերեզա Մեյի առաջարկին՝ հունիսի 8-ին արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Մեյը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև 2020 թվականը ընտրություններ չեն լինի, բացատրել էր դիրքորոշման փոփոխումը Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ առաջիկա բանակցությունների լույսի ներքո երկրի համախմբման անհրաժեշտությամբ։
Ցուցադրել ավելի
Back to top button