Հասարակություն
Այսօր Ազգային հերոս ԹաթուլԿրպեյանի ծննդյան օրն է


1991 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Արցախում ծավալված բռնությունների ալիքը հասավ իր գագաթնակատին։ Հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատները ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամ փաստորեն բացահայտ պատերազմ սկսեցին Շահումյանի և Գետաշենի հայ բնակչության դեմ։ «Օղակ» գործողության արդյունքում՝ դաժան մարտերից հետո, նրանք գրավեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Հենց այս տխրահռչակ գործողության ժամանակ էլ զոհվեց հայկական ինքնապաշտպանության ջոկատի մարտիկ Թաթուլ Կրպեյանը, նույն ինքը՝ Գետաշենի արծիվը։ Ապրիլի 21-ը Ազգային հերոս ԹաթուլԿրպեյանի ծննդյան օրն է։