Վերլուծական

Վրացի քաղաքագետները՝ աբխազական երկաթգծի վերագործարկման Լավրովի հայտարարության մասին


Վրաստանում անդրադառնալով Լավրովի՝ աբխազական երկաթգծի վերագործարկման մասին հայտարարությանը՝ ասում են, որ այն չի վերաբացվի։ Այստեղ կարծում են, որ տնտեսական առումով այն շահավետ չէ Հայաստանի ու Վրաստանի համար։

Մոսկվան դեմ չէ, որ Աբխազիայով դեպի Հայաստան տարանցիկ հաղորդակցությունը վերաբացվի։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Սուխումիում արված այս հայտարարությունը իրատեսական չի համարում  վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն: Նա նշում է․ «Տնտեսական առումով ես վստահ եմ, որ երկաթգծի  գործարկումը Հայաստանի ու Վրաստանի համար չնչին եկամուտ կբերի, սակայն քաղաքական վնասը  հսկայական կլինի․ Այդ իսկ պատճառով ոչ Վրաստանը, ոչ էլ արևմտյան գործընկերնեը դրան չեն գնա»։

Վասաձեն նշում է, որ արդեն հաշվարկված է, թե երկաթգիծը որքան եկամուտ կբերի կողմերին՝ «դա փաստացիորեն մի կաթիլ է ծովում»։ Նա, սակայն իրատեսական է համարում Իրանի ատգործնախարարի օրեր առաջ Թբիլիսիում արված հայտարարությունն այն մասին, որ Իրանը ցանկանում է Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային միջանցք ստեղծել, որին անպայման պետք է մասնակցություն ունենա Վրաստանը, Իրանը, Ադրբեջանն ու Հայաստանը:

«Սա բավական իրատեսական է և ավելի գրավիչ»։

Էնեգետիկ հարցերով փորձագետ Լանա  Ջերվալիձեն նշում է՝ այս պահին կարևոր  է, որ Ռուսատանը խնդիր չտեսնի հենց այս հարցում՝  Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային հաղորդակցության ստեղծման։

«Ինչ վերաբերում է աբխազական երկաթգծի գործարկմանը, դա ցանկալի է, սակայն պետք է լինի գոնե հակամարտության որոշ չափով կարգավորման դիմաց»,- ասում է Ջերվալիձեն՝ նկատի ունենալով ռուս-վացական հարաբերությունները, որ էլ ավելի է սրվել 2008թ․-ի հնգօրյա պատերազմի հետևանքով, ինչի արդյունքում Ռուսատանը ճանաչել է Աբխազիայի անկախությունը։

Back to top button