Հասարակություն

Նոր «լոուքոսթ»՝ հայկական ավիաշուկաում

Հունիսի 1-ից շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը: Թռիչքները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Այս մասին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ից:

Այս ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ: «Պեգասուսը» տարածաշրջանի ամենաակտիվ «լոուքոստերներից» մեկն է:

Ցուցադրել ավելի
Back to top button