ԿարևորՀասարակություն
Մեկնարկել է «Ազգ-բանակ 2017» համաժողովը (լուսանկարներ)


Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է «Ազգ-բանակ 2017» համաժողովը։ Համաժողովի բացմանը ներկա է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։
Համաժողովի շրջանակներում ելույթ կունենան երկրի նախագահը, պաշտպանության նախարարը, կքննարկվեն «Հայաստանում ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները», «Ազգ-բանակ անվտանգության բանաձեւը», «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան» թեմաները։