Հասարակություն

ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը

Վերջերս մի շարք պետությունների քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգի պարզեցման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակում՝ ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվել է փաստաթղթերի լրացման և մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում, հայտնում են ՀՀ ԿԱ ՔԱԳՎ մամուլի ծառայությունից։

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը՝առավելագույնս պարզեցնելով վարչարարությունը և բարելավելով օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակը:

Նշված բարեփոխումների արդյունքում՝ՀՀ ժամանողների մուտքը կդառնա առավել հարմարավետ:

Back to top button