Հասարակություն

Գյումրու ռուսական ռազմաբազայից դուրս եկած ու անհետացած զինծառայողը հայտնաբերվել է

Ապրիլի 16-ից կորած ռուսաստանցի պայմանագրային զինծառայողը հայտնաբերվել է Գյումրու Մուշ թաղամասի բնակարաններից մեկում։

Այդ մասին galatv.am-ին  տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Դատախազը տեղեկացրեց, որ այժմ նա տեղափոխվում է Ոստիկանության բաժին: Նա նորմալ վիճակում է` առանց մարմնական վնասվածքների: Ավելի ուշ վերջինս բացատրություններ կներկայացնի, թե այս օրերի ընթացքում որտեղ է գտնվել, ինչ է արել ու ինչ պատճառով էր հեռացել տնից:
Back to top button