Հասարակություն

Հայաստանի տեղը ՏՏ աշխարհի քարտեզում


ՏՏ ոլորտն այսօր աշխարհում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: Անմասն չմնալով զարգացման միտումներից՝ ՀՀ բոլոր վարչապետերն իրենց կառավարման տարիներին նշել եւ հայտարարել են, որ Հայաստանի համար ՏՏ ոլորտը շատ կարեւոր է, եւ զարգացնելու համար այն ճանաչվել է գերակա ուղղություն է, նշվել տարածաշրջանային կենտրոն դառնալու անհրաժեշտությունը։ Այսինքն՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին պետք է որոշակի արտոնություններ տրամադրվեին։ Տրամադրվո՞ւմ են արտոնութուններ, թե՞ ոչ. ոլորտի տարբեր ընկերությունների ղեկավարներ «այո, ոչ, մասամբ» պատասխանն են տալիս, բայց եւ շեշտում, որ անցյալ տարի կառավարության՝ ստարտափերը խթանելու նպատակով 3 տարով հարկային արտոնություն տրամադրելու որոշումը կարևոր էր: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ով ոլորտի զարգացման ակունքներում է կանգնած, «Ռադիոլուրին» ասել է՝ դեռ վերցրած նշաձողին չենք մոտեցել: Մինչ ՏՏ ոլորտի զարգացման տեսլականը իր դրական արդյունքը կտա ՀՀ տնտեսության զարգացման գործում, փորձենք հասկանալ թե՞ որոնք են առկա խնդիրները, գայթակղիչ կողմերը:

Back to top button