ԿարևորՔաղաքական

ԼՂ հարցում ցանկալի լուծումը կլինի Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին. Մարին Լե Պեն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկալի է համարում այն լուծումը, որը հնարավորություն կտա Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ: Նման համոզմունք Լե Պենը հայտնել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում:

«ԽՍՀՄ փլուզումից հետո վարչական սահմաններն արագորեն և առանց վերաիմաստավորման դարձան միջազգային սահմաններ, սակայն, անկախությունից առավել ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեին այնպիսի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ»,- նշել է «Ազգային ճակատի» առաջնորդը:

Մարին Լը Պենը պարբերականի  հետ զրույցում խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին, համարելով այն 20-րդ դարում մարդկության դեմ առաջին մեծ հանցագործությունը։

«Ես կշարունակեմ հարգել Ցեղասպանության հիշատակը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը։ Չէ՞ որ խոսքը 20-րդ դարում մարդկության դեմ առաջին առաջին մեծ հանցագործության մասին է։ Բացի այդ, հայերի մեծ հոսք 1915 թվականին ժամանեց մեր երկիր։ Դա մեծ իրադարձություն է մեր երկրի պատմության մեջ, քանի որ նրանք շատ բան են տվել Ֆրանսիային պատերազմի ժամանակ եւ մեզ օգնել վերականգնել երկիրը։ Նրանք նաեւ շատ լավ ինտեգրվել են մեր հասարակությունում», -ասել է Լը Պենը։

Ըստ նրա՝ Ֆրանսիան կշարունակի Ցեղասպանության ճանաչման համար պայքարը, քանի որ հենց նա է մարդու իրավունքների հայրենիքը եւ «բազմաթիվ հայեր այստեղ ապաստան են գտել ու շատ լավ ինտեգրվել մեր հասարակությունում»։

Back to top button