Հասարակություն

Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն ուխտագնացությամբ Հայաստանում են

«Արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել Ֆրանսիայի այս երկու հայկական հաստատությունների ավարտական դասարանների սաների ամենամյա այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,- այս մասին նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նախօրեին ընդունելով Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի 45 աշակերտների։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է երիտասարդներին ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը, որպեսզի ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնեն ֆրանսահայ համայնքի, ինչպես նաև հայրենիքի զարգացմանը, հզորացմանն ու բարօրությանը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Սփյուռքում հայոց լեզվի պահպանմանն ուղղված խնդիրներին և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Ցուցադրել ավելի
Back to top button