ԿարևորՀասարակություն

Ռադիոսիրողների համաշխարհային օրն է

Ամեն տարի ապրիլի 18-ին ռադիոսիրողները նշում են իրենց «մասնագիտական տոնը»՝ Ռադիոսիրողների համաշխարհային օրը (World Amateur Radio Day)։ 1925-ի ապրիլի 18-ին Փարիզում հիմնվել է Ռադիոսիրողների միջազգային միությունը ու այդ իրադարձության շնորհիվ ռադիոսիրողներին առիթ է ընձեռնվել նշել իրենց ամենամյա հաջողություններն ու ձեռքբերումները։ Իսկ տվյալ կազմակերպության անդամները այսօր աշխարհի ավելի քան 150 երկրների ռադիոսիրողներն են, հայտնում է Calend–ը։

Որոշ մասնագետների գնահատականներով՝ 21-րդ դարը կդառնա ռադիոսիրողների դարը, իսկ այդ նախասիրությունն ունեցողների թիվը կգերազանցի երեք միլիոնը։ Համարվում է նաեւ, որ ռադիո տեխնոլոգիաների մեծ մասը, որոնք մենք գործածում ենք ամենօրյա կյանքում, սկզբում հենց ռադիոսիրողների կողմից են հետազոտվել։ Առաջին հերթին խոսքը բջջային հեռախոսների մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button