Միջազգային
Ձեր տեղն իմացե՛ք. Էրդողանը՝ ի պատասխան խախտումների մասին ԵԱՀԿ զեկույցի


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատության է ենթարկել միջազգային դիտորդներին, ովքեր հայտարարել էին, որ հանրաքվեի անցկացման արշավը չի համապատասխանել միջազգային չափորոշիչներին։
«Ձեր տեղն իմացե՛ք»,-ասել է նա՝ ի պատասխան խախտումների մասին հաղորդագրության։
Ելույթ ունենալով կողմնակիցների առջև Անկարայի նախագահական պալատում՝ Էրդողանը հայտարարել է, որ «չի տեսնում, չի լսում և չի ճանաչում քաղաքականապես մոտիվացված զեկույցները»։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ դիտորդների հայտարարության համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի անցկացումը չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների դիտորդական առաքելությունների հայտարարությունում: