ՄշակույթՏեսանյութ

«Խոստում» ֆիլմի թրեյլերը հայերենով

Համացանցում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի թրեյլերը հայերենով:

Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Ռայան Գոսլինգը, Ջեյսոն Բեյթմանը, Օրլանդո Բլումը, Ջորջ Քլունին, Շերը, Ալեքսիս Օհանյանը, Նինա Դոբրևը, Քիմ Քարդաշյանը, Յուրա Մովսիսյանը:

Ապրիլի 21-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան: Երևանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button