Միջազգային

Թրամփը շնորհավորել է Էրդողանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում շնորհավորել է Թուրքիայի նախագահին հանրաքվեում տարած հաղթանակի կապակցությամբ:

Սպիտակ տան մամլո ծառայության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցությունների ժամանակ հայտնել են Իդլիբ նահանգում քիմիական զենքի հետ կապված միջադեպից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։

Զրույցի ընթացքում Թրամփը երախտագիտություն է հայտնել էրդողանին քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան ԱՄՆ-ի գործողություններին աջակցելու համար։

Քաղաքական գործիչները քննարկել են նաև ԴԱԻՇ-ին հակազդելու հարցերը և համագործակցությունն ընդդեմ բոլոր խմբերի, որոնք օգտագործում են ահաբեկչությունը՝ իրենց նպատակներին հասնելու համար։

Ավելի վաղ Բաշար Ասադը «100 տոկոսանոց կեղծիք» էր անվանել Իդլիբ նահանգում քիմական հարձակման մասին հաղորդագրությունը։
Ցուցադրել ավելի
Back to top button