Հասարակություն

Ադրբեջանի կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ցուցադրել ավելի
Back to top button