Հասարակություն

24 տարի առաջ զոհվեց Շահումյանի հերոս հայդուկապետ Շահեն Մեղրյանը


24 տարի առաջ` 1993-ի ապրիլի 17-ին զոհվեց Շահումյանի հերոս հայդուկապետ Շահեն  Մեղրյանը: Ինքնաթիռը, որում գտնվում էր Շահեն Մեղրյանը՝ իր 7 մարտական ընկերների հետ, խփվեց Գյուլիստան գյուղի մոտակայքում: Զոհվեցին նաև ուղղաթիռի անձնակազմի բոլոր անդամները՝ հրամանատար Ջանբուլադ Մուրադյանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորյանը և բորտմեխանիկ Իոսիֆ Միքայելյանը: Շահեն Մեղրյանի զոհվելը ծանրագույն հարված էր Շահումյանի համար մղվող ազատագրական պայքարին: Զոհվելուց 21 տարի անց Շահեն Մեղրյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում:

 

 

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը հաջողությամբ ավարտած երիտասարդը կարճ ժամանակում հաջողությունների էր հասել նաև հարազատ Գյուլիստան գյուղում: Սկզբում լուրջ տնտեսագետ, հետո շրջանի կոմերիտմիության առաջին քարտուղար, Շահումյանի շրջգործկոմի նախագահ…և այլն և այլն:

88-ի ազատագրական շարժումը  փոխեց Շահեն Մեղրյանի կյանքի ճանահարհը: Այսօր  մենք  նրան հիշում ու պատվում ենք որպես  Ազատագրական շարժման նշանավոր գործիչ, հայդուկապետ:

Շահենը  Շահումյանի շրջանի և Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանների  ինքնապաշտպանական  ուժերի հրամանատարն էր:

91-ի սեպտեմբերին նրա ջոկատի կազմակերպած գործողության ադյունքում ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ,  Մանաշիդ գյուղերը:

92-ի  հունիսի 13-ին Շահումյանի բռնի տեղահանումից հետո Հաթերքում Շահենն իր  շուրջ համաղմբած 25 տղաների հետ միասին  մտավ թշնամու թիկունք: Նրանց շնորհիվ ազատագրվեցին  Մարտակերտի մի շարք գյուղեր:

93-ի ապրիլին ազատագրվեց Գյուլիստանը, գրավվեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները:

Շահենը պատրաստվում էր Հայստանից վերադառնալուց հետո ազատագրել հարազատ շրջանը: Բայց , ավաղ, 1993 թվականի ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով  մի քանի տղաների  հետ գալիս էր Երևան, ուղղաթիռը հարվածի  ենթարկվեց, բոլորը զոհվեցին, այդ թվում նաև Շահենի որդին:

Շահեն Մեղրյանին, թերևս, բոլորից դիպուկ բնութագրում էր, ցավոք արդեն հանգուցյալ Լևոն Մելիք Շահնազարյանը՝ Շահենի մարտական ընկերն ու կնքահայրը:

Ցուցադրել ավելի
Back to top button