Սպորտ

Մագնուս Կարլսեն-Լևոն Արոնյան պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով

Գերմանիայում  տեղի ունեցան «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարի 2-րդ տուրի պարտիաները: Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին Մագնուս Կարլսենը և Լևոն Արոնյանը:

Լարված պայքարում ընթացած դիմակայությունն ավարտվեց հաշտությամբ: 2-րդ տուրում 2-րդ հաղթանակը տոնեց Հոու Յիֆանը, Ֆաբիանո Կարուանան ուժեղ գտնվեց Արկադի Նայդիչից, իսկ  Մաքսիմ Վաշիե-Լագրավ առավելության հասավ Մաթիաս Բլուբաումի նկատմամբ: 2 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում  է Հոու Յիֆանը: Մրցաշարի 8 մասնակիցներից հինգը՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Արկադի Նայդիչը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը առաջատարից հետ են մնում մեկական միավորով և կիսում են 2-6-րդ հորիզոնականները: Մաթիաս Բլուբաումը և Գեորգ Մեյերը կեսական միավորով եզրափակում են աղյուսակը:
Վաղը կայանալիք 2-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Ցուցադրել ավելի
Back to top button