Հասարակություն

Դավիթ Տոնոյանը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը քաղպաշտպանության բնագավառում

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO) Արևելյան հարևանության, Կենտրոնական Ասիայի, Իրաքի և Իրանի արագ արձագանքման համակարգող՝  Սրդան Ստոյանովիցին:

ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻՆ-ի, ՄԱԶԾ-ի և DG ECHO-ի համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման և նվազեցման ոլորտում, ինչպես նաև՝ հետագա համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնումը տարածաշրջանային մակարդակով:

Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորել է Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում, ինչը կարող է նաև խթանել աղետների ռիսկի նվազեցման գործընթացը և դրա շուրջ համագործակցությունը  տարածաշրջանային մակարդակում:

Կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների ոլորտում փորձագետների փոխանակման և վերապատրաստման հնարավորությունները:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի համայնքներում աղետների ռիսկի նվազեցման  և դիմակայութնության բարձրացման հնարավորություններին: Համագործակցության այս բաղադրիչի հաջողված մեկնարկը Սյունիքի Կապան և Քաջարան քաղաքային համայնքներում դիմակայունության բարձրացմանն ուղղված պիլոտային ծրագրի մեկնարկն էր. այն է՝ սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button