Վերլուծական

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը. դրա իրականացմանը խոչընդոտում է կոռուպցիան

Վրաստանի իշխանությունները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման կոնկրետ ժամկետներ դժվարանում են նշել: Ի պատասխան Թուրքիայի պաշտոնյաների վերջին հայտարարությունների, թե երկաթգիծը կգործարկվի հունիսին, Վրաստանում ասում են, որ հենց Թուրքիայում դեռ չեն հասցնում ավարտել մեծածավալ շինարարական աշխատանքները:

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը «Ռադիոլուրի» հետ հարցազրույցում այս շինարարության ժամկետի անընդհատ հետաձգման պատճառ է համարում նաեւ կոռուպցիան։

Եվ այսպես, ինչո՞ւ է ձգձգվում երկաթգծի շինարարությունը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն ավելի շատ քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական նշանակություն ունի. այս հարցերն ու ոչ միայն այսօր քննարկել ենք Արմեն Մանվելյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button