ԿարևորՀասարակություն

Վառվող կանթեղներով խաչ՝ Հանրապետության հրապարակում (լուսանկարներ)

Սուրբ Հարության ճրագալույցի պատարագից հետո  հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր են վառել՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության ավետիսը փոխանցելու. տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից։
Այնուհետ, Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ստանալով Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը՝ թեմի երիտասարդները «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ են իրականացրել:

Հազարավոր հայորդիներ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց վառվող կանթեղներով ու շարականների երգեցողությամբ քայլեցին մինչև Հանրապետության հրապարակ: Երթին մասնակցում էին Արարատյան Հայրապետական թեմի, ՀՅԴ երիտասարդական թևերի, երիտասարդական հասարակական տարբեր կազմակերպությունների անդամներ, զինվորներ, ՀՀ Ոստիկանական ակադեմիայի սաներ:

Ցուցադրել ավելի
Back to top button