Հասարակություն

Երևանում ու մարզերում անձրև է սպասվում

Ապրիլի 15-ին ՀՀ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ը՝ հատկապես օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

ԱԻՆ հաղորդմամբ, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի, 16-17-ը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում ապրիլի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ը՝ հատկապես օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button