Քաղաքական

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հերթականությունը` քվեաթերթիկում

Ապրիլի 15-ին գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել են Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի հերթական համարները գրանցման պահի դրությամբ անունների այբբենական հերթականությամբ հետևյալ կերպ՝ «Ելք» կուսակցությունների դաշինք, «Երկիր Ծիրանի» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ-ինը՝ Տարոն Մարգարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button