Վերլուծական

Սիրիական իրադարձությունների ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա

Սիրական իրադարաձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ նոր նախագահ Դանալդ Թրամփը փորձում է իր վճռականությունը ցույց տալ՝  ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Նրա կարծիքով՝ սիրական զարգացումները հիմք կարող են դառնալ ռուս-ամերիկյան բանակցությունների համար, և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցը ՌԴ  վկայում է,  որ ԱՄՆ չի գնա լուրջ առճակատման:

Տարածաշրջանին մոտ ցանկացած լարվածություն զգուշանալու և իրավիճակը վերլուծելու հիմք է տալիս ղարաբաղյան խնդիր ունեցող մեր երկրի փորձագետներին. «Ազդեցություն ԼՂՀ խնդրի վրա չեմ տեսնում, քանի որ անվերահսկելի չէ իրավիճակը»:

Իհարկե՝ նախորդ տարվա ապրիլը ռուս-թուրքական լարվածության հետևանք էր,սակայն այսօրվա սիրական ֆոնին ռուս-ամերիկյան լարվածությունը չի կարող նոր վարքագիծ թելադրել Բաքվին, քանի որ ռազմատեխնիկական հնարավորությունների մասին են նաև հիշում  Բաքվում:

Թուրքիային ևս այժմ չի հետաքրքրում Կարավկասյան տարածաշրջանը, Էրդողանը մտածում է մի քանի օրից ապրիլի 16-ին սպասվող սահմանադրական հանրաքվեի մասին, իսկ արցախյան խնդրում Իրանի ներգրավման հավանականություն չի տեսնում քաղաքագետը, ում կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ-ը միակ ընդունելի ձևաչափն է այսօր:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով գերտերությունների առաջնահերթությունները փոխվում են: Գլխավոր հարցը Մոսկվա-Վաշինգտոն երկխոսություն սկսելն է ու նման հիմք արդեն ստեղծված է։ Այստեղ Հայաստանը պետք է ճկունություն դրսևորի՝ ասում է քաղաքագետը:

«ՀՀ-ի համար կենսական հարց է Ասադը Սիրիայով: ՀՀ-ի պետական շահերի մեջ է սիրիահայության հարցը»:

ՌԴ-ի համար կարևոր են սիրիական իրադարձությունները, որը սկսվեց վատ, բայց  սկսվեց երկխոսություն ԱՄՆ-ի հետ: Նա այստեղ հիշեցրեց Խորհրդային միության փլուզման պատմությունը, որը, ըստ նրա, կարծես կրկնվում է ու Հայաստանի համար հաջողության հասնելու հնարավորություններ են առաջանում:

Գլխավոր պայմանը, ըստ Շիրինյանի, նրա կոմպլեմենտար քաղաքականություն վարելն է: ՀՀ-ն պետք է լավ հարաբերություններ ունենա թե՛ ՌԴ-ի, թե՛ ԱՄՆ, թե՛ ԵՄ հետ:

Չնայած սիրիական խնդրի լարվածությանը՝ փորձագետները Հեռավոր Արևելքում նոր ռազմական ճակատի ստեղծման վտանգի մասին են ահազանգում, խոսքը՝ Հյուսիսային Կորեա-ԱՄՆ  թեժ հարաբերությունների հավանականության ու հարվածների մասին է:

Ցուցադրել ավելի
Back to top button