Սպորտ

Սթինգին դուր է եկել, որ իր երգը ձևափոխել ու նվիրել են Մխիթարյանին

Բրիտանացի հանրահայտ երգիչ Սթինգը BBC-ի հետ զրույցում անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների կողմից իր «Englishman in New York» երգի ձևափոխելուն և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրելուն։

«Շատ ուրախ եմ դրա համար: Սիրում եմ տեսնել երգերը ձևափոխված և հարմարեցված այլ նպատակների համար: Այս տարբերակը նույնպես շատ լավն է»,-ասել է Սթինգը։

Նշենք, որ ստեղծագործության կրկներգը երկրպագուները այսպես են ձևափոխել. «Whoa, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian»։

Ցուցադրել ավելի
Back to top button