Միջազգային

Հզոր երկրաշարժ՝ ճապոնական Կյուսյու կղզում. կա զոհ եւ ավելի քան 100 վիրավոր

Այսօր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Կյուսյու կղզում: Նախնական տեղեկություններով, կան ավերածություններ, զոհվել է մեկ, վիրավորվել ավելի քան 100 մարդ: Կա ցունամիի վտանք: Դադարեցվել է Հոնդա և Միցուբիշի էլեկտրիկ գործարանների աշխատանքը: Գրանցվում են հետցնցումներ:

Տեղի իշխանությունները հայտնել են, որ բարեբախտաբար ստորգետնյա ցնցումները սպառնալիք չեն դարձել միջուկային օբյեկտների համար: Նոր տեղեկություններ առայժմ հայտնի չեն:

Ցուցադրել ավելի
Back to top button