Միջազգային

Հասան Ռոհանին ևս առաջադրվել է որպես նախագահի թեկնածու

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թեկնածությունն առաջադրում Է երկրորդ ժամկետով: Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, նա ժամանել Է հանրապետության ՆԳ նախարարություն՝ մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար:

Ռոհանին, որին աջակցում են իրանցի բարեփոխականները, բոլոր հնարավորություններն ունի դառնալու նախագահական մրցարշավի ֆավորիտը:

Նշենք, որ ավելի վաղ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել նաև Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ավելի վաղ Ահմադինեժադը հայտարարել Էր, որ մտադիր չԷ իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար, քանի որ Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին նրան խորհուրդ Էր տվել չմասնակցել ընտրություններին:
Ցուցադրել ավելի
Back to top button