Քաղաքական

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը չի քննարկվի Ախալքալաքի շրջանային ժողովում


Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլո) արտահերթ նիստը, որ պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորում չլինելու պաճառով չի կայանա:  Այս մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:  Հայտարարության տակ ստորագրած 13 պատգամավորներից 3-ը վերջին պահին հետ են վերցրել ստորագրությունները:

 

Ապրիլի  24-ի նախաշեմին Սամցխե-Ջավախեթիի Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորները հանդես եկան Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարություն ընդունելու նախաձեռնությամբ: Հավաքվեց արտահերթ նիստ հրավիրելու համար 13 պատգամավորի ստորագրություն, սակայն, վերջին պահին 3 պատգամավորները հետ վերցրին ստորագրությունները: Պատգամվորներին նման նախաձեռնության առաջակ էր արել Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական  կազմակերպությունների խորհուրդը, որի անդամներից Նորիկ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց.

«Շրջանային ժողովի նախագահն  իր կազմով, տեղակալով  ճնշումներ գործադրեց պատգամավորների վրա, որոնցից երեքը հրաժարվեցին: Որոշ պատգամավորներ էլ նշում են, թե ճիշտ ժամանակ չէ, սա  ինչ-որ խաղ է և այլն… բայց մենք ուզում ենք, որ երկիրը, որտեղ ապրում ենք, ցեղասպանության փաստն ընդունի»:

Ախալքալաքի քաղաքային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանն  ասում է, որ պատգամավորներն իրենց ստորագրություններից հրաժարավել են` ասելով, որ ստորագրելիս ծանոթ չեն եղել հայատարարության տեքստին: Ինքը` Մովսիսյանը չի ստորագրել  հայտարարության տակ, քանի որ ինչպես նշում է.  «երբ որ դիմումը ուղղված է շրջանային ժողովի նախագահին, նա չի ստորագրում… »:

Ի դեպ, հիշեցնեմ, Մովիսյանը Վրաստանի խորհրդարանում առաջին պատգամավորն էր, որ  2012 թ . բարձրացրեց Հայոց ցեղասպանության հարցը` կոչ  անելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:

«Եթե մենք ուզում ենք ազգային մի խնդիր վեր բարձրացնենք, դա համայն հայության, այս դեպքում վիրահայության ջանքերով պետք է լինի, պետք է դիմենք երկրի իշխանություններին»:

Ինչու են իրենց ստորագրություններից հրաժարվել Ախալքալաքի շրջանային ժողովի երեք պատգամավորները, հարցին, նրանցից միայն մեկը` Գրիգոր Ծորմուտյանը պատասխանեց` նշելով. «Ժամանակը չէ, այլ խնդիր չկա…ճնշումներ չեն եղել,  ոչ մի բանի դա (հայտարարությունը) չէր էլ օգնի , հակառակը, քանի որ Վրաստանը դեռ պատրաստ չէ, մենք էլ դեռ շատ կախավածություններ ունենք, այդ պատճառով…»:

Եթե Ախալքալաքի շրջանային ժողովը արտահերթ նիստ գումարեր ու կողմ քվեարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությանը, ապա սակրեբուլոն իրավունք կստանար դիմել նաև երկրի նաագահին ու խորհրդարանին:

Ցուցադրել ավելի
Back to top button