Հասարակություն

«Էկո փառատոն» Արմավիրի մարզում


Արմավիր քաղաքի էկոլոգիական խնդիրների ավելի փոքր մասնաբաժնի լուծումը կարճ ժամանակով  իրենց ուսերին են վերցրել դպրոցականները, ավելի ստույգ Արմավիրի թիվ 5 դպրոցի աշակերտները: Նրանք կենսաբանության դասաժամերը մեկ շաբաթով նվիրել են քաղաքի կանաչ հատվածի մաքրմանը: Ակցիան իրականացնում են «Էկո փառատոն» ծրագրի անվան տակ:

Բնության զարթոնքը պետք է դիմավորել մաքուր, որպեսզի նրանից ստանաս այն, ինչն ինքդ ես տալիս բնությանը: Աղտոտված բնությունը բացասաբար է անդրադառնում էկո համակարգի վրա, որն իր հերթին  մեծ վնաս է հասցնում նաև մարդու առողջությանը: Շրջապատի մաքրությունը և Արմավիր քաղաքում առանց այդ էլ պակաս կանաչ գոտու պահպանությունը բոլորիս գործն է:  «Էկո փառատոն» խորագրով արդեն 2 օր է  Արմավիր քաղաքի հանրապետության փողոցում հանդիպում ենք Արմավիրի թիվ 5 դպրոցի աշակերտներին: Նրանք մաքրում են  կենտրոնական փողոցի կանաչ գոտու հատվածը, որտեղից դուրս են բերում աղբի մնացորդները:

Արմավիր քաղաքում աղբահանությունն իրականացվում է առավոտյան ժամերին: Երեխաները առավոտյան ու երեկոյան լուսանկարել ու տեսանկարահանել են քաղաքի սանիտարական վիճակը և պարզել, որ առավոտյան քաղաքը մաքուր է իսկ կեսօրից աղբակույտեր են նկատվում նույնիսկ կենտրոնական փողոցի գազոնային հատվածում: Դրանք արտադրական աղբ են, այսինքն՝ հարակից խանութների, կրպակների աղբը կուտակվում է  ոչ թե իրենց տարածքի ներսում, այլ հանվում է փողոց և դատարկվում կանաչ գոտու հատվածում կամ առվի կողքին: Շրջապատը մաքուր մահելու մշակույթը դեռ անհասանելի է մնում առևտրի կետերին: Եղևնիների տակ ու ծառերի բներին հանդիպում ենք տարատեսակ աղբի:

Քաղաքի փողոցներում աղբարկղեր չկան, մի քանի տարի առաջ երկաթե սյուներին ամրացվեցին փոքր դեղին արկղեր, որոնք հետո  հեռացվեցին: Պատճառը քաղաքացիների անփույթ վերաբերմունքն էր, որոնք կոտրել ու գցել են արկղիկները, փոխարենը աղբը հավաքվում է պլաստիկատի համար նախատեսված  մի քանի ցանցավոր արկղերի մեջ

Արմավիրցի աշակերտները մասամբ էին տեղյակ, որ Արմավիրում շուտով կառուցվելու է աղբի վերամշակման գործարան, իսկ դպրոցներում անցկացվելու են աղբի  հավաքման ու տեսակավորման  դասընթացներ:

Ցուցադրել ավելի
Back to top button