Մշակույթ

Ապրիլի 18-ին «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքն անվճար կլինի

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են.

«Նկատի ունենալով, որ ապրիլի 18-ը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային  օր` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի  հրամանով  «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքն այցելուների համար ապրիլի 18-ին կլինի անվճար:

«Գառնի» և «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարաններն աշխատում են`ժամը 10.00-ից  մինչև  17.30-ը»:

Ցուցադրել ավելի
Back to top button