Հասարակություն

Ապանություն Արմավիրում․ պատճառը անհաշտությունն է եղել


Ապրիլի 12-ին Արմավիրի քաղաքային զբոսայգու հադիպակած մայթում, կենտրոնական փողոցի սկզբնամասում, օրը ցերեկով  հանրության աչքի առջև ամուսինը հետապնդել ու թիկունքից սպանել է կնոջը: Պատճառը ընտանեկան վիճաբանություններն ու անհաշտությունն է եղել: Ամուսինը նախկինում դատապարտված  է  եղել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, պատժից ազատվել է  2013 թվականին, Սևան քաղաքի բնակիչ է:


«2017 թվականի ապրիլի 12-ին ժամը 18-15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության թիվ 1 հասցեում կրակոց է հնչել: Դեպքի վայրի զննությամբ շենքի դիմացի մայթին հայտնաբերվել է կնոջ դիակ», — ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արտակ Զաքարյանը ներկայացնում է  2 օր առաջ  Արմավիր քաղաքի կենտրոնական ամենաբանուկ  փողոցի սկզբնամասում, հանրության աչքի առջև տեղի ունեցած հանցագործությունը:

Դեպքը տեղի է ունեցել աշխատանքային օրվա ավարտին ժամը 18-15-ի սահմաններում:  Հանրապետության 1-ին  շենքի  առաջին հարկում վարսավիրանոցներ են, ամենամեծ սպառում ունեցող Հագուստի աշխարհ խանութը, իսկ դիմացի մայթեզրերին գործում են հարսանյաց շորերի, ծաղկի, ավիատոմսերի, արագ սննդի վաճառքի տարբեր կրպակներ: Աշխատողների մի մասը չցանկացավ խոսել այդ մասին և ասացին, որ լսել են բայց չեն տեսել, մյուս մասն ասաց, որ արդեն տուն էին գնացել: Հարակից սպասարկման ոլորտի բոլոր աշխատողները կատարվածից սարսափել են :

Ծաղկի խանությում աշխատող աղջիկն աշխատանքի չի գալիս, ասացին, որ վախեցել է  և հոգեբանի կարիք ունի: Կատարվածից վախեցել են բոլոր ականատեսները, հարակից ավտոկանգառում երթուղային միկրոավտոբուսի մեջ մի կին էլ ուշաթափվել է: Հանցագործությունը կատարվել է առանց վիճաբանությունների ու քաշքշուկի: Ամուսինը փողոցում հետապնդել է կնոջն ու թիկունքից  որսորդական կաճացված փողով հրացանով կրակել գլխին, պատճառը ընտանեկան անհաշտությունն է:

Տեղացիները պատմում են, որ ամուսիններն ապրել են Ռուսաստանում, կինը երեխայի հետ վերադարձել էր Արմավիր: 1978թ ծնված Սյուզաննա Գալստյանը տարիներ առաջ Արմավիրում ասեղնագործության խմբակում է աշխատել, ասում են շնորհաշատ կին է եղել: Ամուսինը Սևանի բնակիչ է, նախկինում՝ դատապարտված:

Կատարվածի արդյունքում նրանց 2.5 տարեկան տղան մնաց առանց ծնողների խնամքի: Սպանության հետքերը նույնիսկ անձրևից հետո մնացել են մայթին:

Ցուցադրել ավելի
Back to top button