Միջազգային

Ռուսաստանը վետո է դրել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին

Ռուսաստանը դարձյալ վետո է դրել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, հայտնում է Reuters-ը:

Այդ փաստաթուղթը վերաբերվել է Սիրիայի Հան Շեյհուն քաղաքում ապրիլի 4-ին քիմիական զենքի կիրառմանը:

Բանաձևը հավաքել է տաս ձայն ընդունման համար, ինչի հետ կապված Ռուսաստանը ստիպված է եղել կիրառել վետոի իրավունքը: Դեմ է քվեարկել նաև Բոլիվիան, իսկ Չինաստանը` ձեռնպահ:

Ինչպես պարզաբանել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը, Ռուսաստանը նպատակահարմար չի համարում այդ հարցի քվեարկության դնելը, հայտնում է RIA Novosti-ն:
Ցուցադրել ավելի
Back to top button