Տնտեսական

Ներմուծվող գյուղական արտադրանքը փոխարինել տեղականով․ ՀՀ վարչապետ


Կառավարության այսօրվա նիստի հանձնարարականենրը գյուղատնտեսության ոլորտին էին վերաբերում: Ուշադրության կենտրոնում 2017թ ոռոգման շրջանը առավել արդյունավետ կազմակերպելն է: «ՀՀ ջրօգտագործողներին պետական աջակցության տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ է  մշակվում, այն կընդունվի մինչև մայիսի վերջ:

Ներմուծվող գյուղական արտադրանքը փոխարինել տեղականով: Կառավարության որդեգրած քաղաքականության մասին այսօր մեկ անգամ ևս բարձրաձայնել է  վարչապետ Կարեն Կարապետյանը:  Նրա խոսքով, Գյուղատնտեսության նախարարության իրականացրած աշխատանքային այցի արդյունքում վերհանվել է երկու հստակ ուղղություն տեղական արտադրանքի խրախուսման վերաբերյալ՝ այն է հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրությունը և տեղական սերմնաբուծությունը, համապատասխան սելեկցիոն կայանների զարգացումը և այդ ոլորտի համակարգումը:  ՀՀ գյուղատնտեսության նախարարը կուսումնասիրի ոլորտում առկա սելեկցիոն կայանները և սերմնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը: Կառավարության աշխատակազմ կներկայացնի  այդ ոլորտը զարգացնելու և համակարգելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ:

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button