Միջազգային

ՄԻԵԴ-ը ՌԴ-ը պարտավորեցրել է 3 մլն եվրո վճարել Բեսլանի ահաբեկչության զոհերի հարազատների

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է 3 միլիոն եվրո վճարել Բեսլանի ահաբեկչության զոհերի հարազատներին: Համապատասխան որոշումը հրապարակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական կայքում:

«Դատարանը վճռել է, որ Ռուսաստանը ընդհանուր առմամբ հայցվորներին պետք է վճարի 2,955 մլն եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում, բացի այց ևս 88 հազար եվրո Ռուսաստանը պետք ՝ վճարի դատական ծախսերի համար», ասված է հաղորդագրության մեջ:

2004 թվականի սեպտեմբերի մեկին գրոհայինները գրավել էին Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի №1 դպրոցը: Նրանք երեք օրվա ընթացքում դպրոցի շենքում պահում էին 1128 մարդու: Այդ ժամանակ զոհվել էր 334 մարդ, այդ թվում՝ 186 երեխա:

Ցուցադրել ավելի
Back to top button