Հասարակություն

Ինչու հայկական բուհեր չկան միջազգային վարկանիշային ցուցակներում


Բարձրագույն կրթության և նորությունների գծով մասնագիտացած Times Higher Education պարբերականը հրապարակել է աշխարհի 2017թ լավագույն համալսարանների ցանկը։ Հայաստանը դեռևս ոչ մի անգամ չի ընդգրկվել այդ ցանկում, իսկ տարածաշրջանից այս տարի վարկանիշային աղյուսակում են Վրաստանի Ջավախիշվիլու համալսարանը, Թուրքիայից՝ 17 բուհ։ Ցանկում կան այնպիսի փոքր երկրների համալսարաններ, ինչպիսիք են Էստոնիան, Լատվիան և Լիտվան։ Չնայած, որ հանրապետության ԲՈՒՀ-երը մաս չեն կազմում միջազգային վարկանիշային աղյուսակի, բայց, ի դեմս, «Մասնագիտական կրթության որակի ապահովմամն ազգային կենտրոն» հիմնադրամի կարող են մաս կազմել եվրոպական բուհական ընտանիքի: Ի՞նչ առավելություններ կտա վերջնիս մեր կրթական ոլորտին, ուսանողներին, դասախոսներին, եւ այս համատեքստում, որոնք են այն խնդիրները, որոնց պատճառով մեր ԲՈՒՀ-երը չեն կարողանում տեղ զբաղեցնել աշխարհի համալսարանների դասակարգման աղյուսակում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button