Հասարակություն

«Դիտեք այս ֆիլմը եւ իմացեք հայ ժողովրդի պատմությունը». Քիմ Քարդաշյանը՝ «Խոստում» ֆիլմի մասին

Հոլիվուդյան աստղերի շարքին միացել է Քիմ Քարդաշյանը, ով Twitter-ի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի մասին:

«Ես այնքան հպարտանում եմ «Խոստում» ֆիլմով: Խնդրում եմ, դիտեք այն եւ տեղեկացեք, վերջապես, հայ ժողովրդի պատմությանը»,-գրել է Քիմն իր միկրոբլոգում:

#KeepThePromise հեշթեգն այս օրերին գերիշխում է սոցցանցերում: Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայից առաջ մի շարք աստղեր իրենց աջակցությունն են հայտնել դրա հանրայնացմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button