Հասարակություն

Արթիկի N4 դպրոցը այլ վայր տեղափոխելուն դեմ են ծնողներն ու մանկավարժները

Արթիկի համար 4 դպրոցում երեխաները ծնողներն ու մանկավարժները դեմ են, որ քաղաքի կենտրոնում գտնվող 140 աշակերտ ունեցող դպրոցից տեղափոխվեն մեկ այլ տարածք, քանի որ շենքը որոշել են հատկացնել «Սասստեքս» ընկերությանը, կարի արտադրություն սկսելու համար:

Եթե կառավարությունը որոշում ընդունի հենց համար 4 դպրոցը միացնել, ապա մեղավորը տեղական իշխանություններն են, թյուր ինֆորմացիա են տրամադրել, պնդում են մանկավարժները:

Մանկավարժների պնդմամբ՝ Արթիկը հարուստ է լքված շինություններով, որոնք ավելի հարմար են գործարան բացելու, օրինակ՝ նախկին մանվածքայինի շենքը, ինչի սեփականատերն էլ է համաձայն:

Տարածքը մեծ է, ծախսը՝ շատ, չի համաձայնել ներդրողը, ընտրությունը թողնելով համար 4 դպրոցի շենքին, շենքը չենք զիջի, պնդում է դպրոցի հանրույթը, քաղաքապետն էլ նորաբաց ֆաբրիկայում աշխատանքի համար արդեն 1000-ից ավելի դիմումներն է ներկայացնում, ու վստահեցնում:

Մխիթար Վարագյան. «Բացվելու է մոտ 500 աշխատատեղ, և դպրոցում բացվելու է մանկապարտեզ մոտ 500 երեխայի համար»:

Ցուցադրել ավելի
Back to top button